Поиск по этому блогу

суббота, 23 апреля 2011 г.

Հանկարծահաս Հեքիաթ


ուրեմն...ժուկով ժամանակոով լինում է չի լինում­ ­ մի գեշ, անդուր, փռչոտ, կոլոտ աղջիկ է լինում­ ­: Այնպես է ստացվում որ նա տունը մնացած է լինում...­ ­և այդ նույն ժուկով ժամանակովում լինում է չի լինում մի արքայազն, կյաժ, կապույտ աչքերով, բիցեպսներով տրիցեպսներով ու փորի քառակուսի մկաններով­ , բայց նրանք իրար հետ ոչ մի ընդհանուր բան չեն ունենում...­ այս արքայազնը վերը թվարկած հականիշներով իրան շատ չարաճճի է պահում....­ և թագավորն ապրած կենան ստիպվծ է լինում նրան ուղարկել, գյուղ, տատու տուն­ : Գնում է գնում է մեր չարաճճի արքայազնը վերը տվարկված հատկանիշներով...7 սարն այն կողմ, 7 ձորն այն կողմ, 7 օվկիանոսներից այն կողմ, և հասնում է մի գետակի­ ­: Հասնում է գետակին և արքայազնը ասում է կառապանին "ով դու կառապան ձյա, ստե մի տե պահի ջուր ըմպեմ գետակից այս, գետակից այս"­ :Երկու անգամ է ասում, որովհետև կակազում էր: ՈՒ հենց այդ ժամանակ այդ գետակի մոտ տան լվացքն էր անում էէէն գեշոն մեղմ ասած, նույն ինքը Սինարիկը­ ­:ԵՎ հանկարծակիորեն, նրանց հայացքները հանդիպում են զմիմյանց, օկը զա օկը....­ ­և հանկարծակի տղու սիրտը սկսում է խառնել­ ­, բայց շատ հանկարծակի­ ­: ԵՎ Սինարիկը լացակումած վազեց տուն ու ամենինչ պատմեց իրանց հայաթի շանը...բոլորիս հայտնի պատճառներով, որոնք վերըթվարկված էին­ : ՈՒ հանկարծակի, մթամած ամպերի խորշերից իջնում է բարի փերին...բայց միանգամից վախեցած վեր է բարձրանում, ու նորից մի 2 րոպեից հանգստացած իջնում­ ­ ու հարցնում է Սինարիկից..."Սինարիկ ջան Սինարկիկ, ինչու ես լաց լինում դու գեղեցիկ բալիկ"­ : Սինարիկը պատասխանում է..."ես արդեն 30 տարեկան եմ, ու մինչև հիմա դաժը հավայի ընգեր չեմ ունեցել Փերի ջան, ես ուզում եմ, որ դու ինձ սիրունացնես, դարձնես կյաժ, կապույտ աչքերով, ստռոյնի, կարճ ասած բոմբ ես սարքում Փերի ջան"­ : Չնայած մանր կատվածներին, որոնք ստացավ Փերին, նա պատասխանում է "բայց դու գիտես որ մեր սալոնում դզվել փչվելը վրետ թանկ կնստի?"­ ­: Բայց աղջիկը համաձայնվում է, սակայն ինչ էլ անում է Փերին, միևնույն է այն տևում է մինչև ժամը 12ը, դրանից հետո նա դառնում է հին այն Սինարիկը..­ ­ինչ էլ լինում է, Սինարիկը համաձայնվում է....և դառնում է մի հատ կուկլա աղջիկ...­ բայց դա չեն իմանում ահավասիկ արքայազնը և մնացած բոլորը­ : Սինարիկը դառնում է Կլաուդիա Շիֆերը, չէ ասեմ ավելին, Մոնիկա Բելուչին­ ­:
 Իսկ այդ ժամանակ հասնելով տատու տուն մեր վերոնշյալ հատկանիշներով գեղագանգուր հաստ բազուկներով արքայազնը անգործությունից սկսում է ուսումնասիրել տատու կալվածքը...որի տարածքում  և գտնվում էր հեենց այն նույն գետը, ուր ամեն օր գնում էր լվացքի Սինարիկը­ ­: ԵՎ օրերից մի օր, արքայազնը երբ շրջում էր տատու կալվածքով, հանկարծակիիի, պո իռոնիի սուդբի, անցնում ա գետի մոտով ու ում ա տեսնում....­ Տատուն....­ ­որի կողքը լվացք էր անում Սինարիկը, իրա ջոկելով Մոնիկա Բելուչին­ ...և ևս մեկ անգամ նրանց հայցքները հանդիպում են զմիմյանց...բայց այս անգամ մի ուրիշ կարգիյա արքայազնը սիրահարվում Մոնիկա Բելուչիին, բայց իրականում Սինարիկին­ ­: Տղան տվայտվում է, չգիտի իրան որ պատովը, որ եսսիմինչր զռթ ու զիբիլովը տա, որ կարողանա արժանանալ գեղեցկատես պարմանուհու ուշադրությանը­ ­....և նա որոշում է, ինչ էլ ուզում է լինել, գոնե ճկա ճկա, ժամ հո կարա հարցնի...մոտենում է Սիարիկին և ասում "քուրիկ ջան, կարողա ասեիր ժամը քանիսն աաա?"­ ­...դրա դիմաց ստանալով միայն արհամարհանք ու ստորացում, տղան որոշում է մյուս կոմիղ մոտենալ "հարցին"­ ­...և ասում, "ով դու գեղատեսիլ ու գեղագանգուր պարմանուհի, որ կալանքի տակ ես առել իմ սիրտը և հոգին, կհաճես արդյոք խոսել նվազիս հետ?"­ ­....և նրանք տունդարձի ճանապարհը խոսում էին, և ծիծաղում­ ­:
ՈՒ ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՍՏԵՂ ՁԵՐ ՔՈՒՆԸ ԿՏԱՆԻ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՆՑԱՆՔ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՎԵՐՋ
և նրանք ամուսնանում են, ունենում են 3 երեխա, բայց ամեն գիշեր արքայազնը թռնում է տնից....հիմա դուք կհարցնեք բա էտ էրեխեքը որտեղից?? էտ 3 անգամն էլ տղու աչքերը փակ են լինում...
  ­                                                                           Վերջ
Հ.Գ. վ ռալյախ` խառը...ով ասես չկար
Հ.Գ.2 Մեր սալոնի հասցեն է Հեքիաթային 11/6
Սինարիկը...դո
Սինարիկը...պոսլե

Չստացվածներ, էությունն ու բովանդակությունը

Սահմանում` Չստացվածներ են համարվում այն էակները, որոնք լինելով անտաղանդ ամեն ինչում, ուզում են, իրենց չստացվածությունը փաթաթեն սովորական համենայն դեպս գոնե իրանցից տաղանդավոր (մենակ նրանով, որ գիտակցելով իրանց բաղաձայնությունը մենակ կառաոկեներում են մեկ մեկ ձայնի վարժություններ անում) մարդկանց ջանին, ու դրա համար օգտագործում են բոլոր հնարավոր ու նաև անհնար թվացող մեթոդները:
Չստացվածները լինում են 2 տեսակի ` էգ և արու: Բայց հանդիպում են նաև այնպիսի ինդիվիդումներ որոնք դուրս են գտնվում թվարկումից (համենայն դեպս մենակ էն պատճառով, որ չես կարում հասկանաս, ես մարդը կողմնորոշվել ա թե չէ իրա օրիենտացիայի առումով):
Չստացվածներին դեմ առ դեմ հիմնականում կարելի է հանդիպել գլամուռնի գիշերային ակումբներում, ինչպես նաև հայտնի ու ոչ պակաս գլամուռնի դիսկո ակումբներում: 
Չստացվածներին կարելի է հանդիպել ոչ դեմ առ դեմ (հիմնականում հանկարծակի) մեր հայկական հեռուստաալիքներով: Այստեղ օվացիաներ ընկերներ...Հուռռա...Հուռռաա...Հուռռաա....
Չստացված էգերը ինչպես նաև արուներին կարելի է տեսնել Ֆիռդուսնոցում մեծ ճանաչում վայելով Գուչի, Առմանի, ԴընդԳ և այլ բռենդային համազգեստով: Իսկ եթե իրանցից հարցնեք "Վաայ, ջան պապան ա ուղարկել Ամերիկայիից, մաքուր Առմանիյաա": հա ես բան չասեցի, կարողա հագնելուց առաջ լվացել նոր ես հագել...
Ու ստեղ սենց բերանիցս որոշակի անուններ են թռնում, բայց քանի որ ես գիտեմ, որ դրա համար ինձ կարան դատի տան, ու ես մի թիքյա գրածիս համար եքա փողեր վերցնեն....ես չեմ գրի անուններ....և թող որ ինձ ասեն վախկոտ ընկերներ...այսօր այսքանը...ցնտեսություն...