Поиск по этому блогу

среда, 2 февраля 2011 г.

Վերաբացահայտում

" Ընկերոջը բացահայտում ես վատ պահին" 
Ինչքան էլ լսես էս արտահայտությունը, մեկա...մինչև մաշկիդ վրա չզգաս չես կարա հաստատ ասես որ էտ ճիշտ ա....ու ինչքան էլ որ ցավալի լինի....ես հասկացա որ էտ ճիշտա....այսինքն ոչ թե հասկացա, այլ զգացի...ու էտ ցավոտ ա իրականում...ցավոտ ա որովհետև երբ որ դու ամեն ոչ հաճելի պահին մտածում ես մենակ թե իրան վատ չզգա, կամ որ հիվանդ ա լինում դու զանգում ես, հարցնում ես թե ոնց ա...ու ոչ թե սպասում ես, այլ վստահ ես լինում որ մի օր եթե հանկարծ քո հետ մի բան լինի ինքն էլ կանհանգստանա, կզանգի, կխոսա....բայց......ամենինչ նենց ա դասավորվում որ դու լուրջ հիվանդանում ես ու բոլորը զանգում են, հարցնում են, անհանգստանում են..բայց են թվացյալ ամենամոտ մարդը չկա...չնայած, էլ ինչ ամենամոտ...բայց գրում եմ ու զարմանում եմ ինչի եմ գրում էս ամենինչը....զարմանում եմ...ախր դու ինչ էիր սպասում էն մարդուց ով բազմիցս ապացուցել ա որ ինքը էգոիստ ա....դու ինչ էիր ուզում էն  մարդուց ով մի քանի անգամ ցույց ա տվել որ ինքը մենակ լավ խոսում ա, լավ կարա ասի որ դու իրա ամենամոտ ընկերուհին ես, ու լիքը ամպագոռգոռ խոսքեր...բայց մենակ խոսքեր..ուրիշ ոչ մի բան....էէէէէ......փաստորեն 2 վերաբացահայտում ունեցա...մյուսն էլ 
"Չկա չարիք առանց բարիք"....կարևորը իմացա...չնայած ևս մի անգամ ոտս կպավ քարին, բայց ոչինչ "լավ է ուշ քան ուշացած"....